Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հնարավորություն ունեին չդառնալու դավաճանության մաս

Հնարավորություն ունեին չդառնալու դավաճանության մաս
20.11.2024 | 13:41

Նիկոլի մեկ զանգով յուղոտ պաշտոններից ու իշխանական աթոռներից զրկվածներին ցավակցող կամ աջակցություն հայտնող մարդկանց հիշեցնեմ, որ այդ նախկին պաշտոնյաները հնարավորություն ունեին առնվազն 2020-ի պատերազմից հետո ընտրել մարդկային ճանապարհ և չդառնալ դավաճանության մաս։ Բայց դրա փոխարեն նրանք հաստատուն կանգնեցին Նիկոլի կողքին՝ կիսելով նրա բոլոր հանցանքների պատասխանատվությունը։

Այդ նախկին պաշտոնյաներից ոմանք նույնիսկ ինձ են առաջարկել միանալ իրենց 2021-ի ընտրությունների ժամանակ՝ մատնացույց անելով նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորի խոստումնալից ապագա, սակայն, ստանալով երեք մատի կոմբինացիա, թշնամացել են։

Հետևաբար, այն, որ Նիկոլը այդ մարդկանց մեկ զանգով հանել է գործից, նրանց չի դարձնում հերոս կամ տառապյալ։

Լրբերը երբեք սրբեր չեն դառնում։

Բոլոր նրանք, ովքեր 2020-ից հետո մնացել են Նիկոլի կողքին, պիտի ենթարկվեն խստագույն պատժի՝ օրենքի ու բարոյականության շրջանակներում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 10622

Մեկնաբանություններ